Այո, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել․ ՀՀ առաջին նախագահ

Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն։ Այո, դա կապիտուլյացիայի պայմանագիր է, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել։ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այո, ի՞նչ է պատահել, Ճապոնիան չի կապիտուլացվե՞լ։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

«Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան։ Հակառակորդների ագրեսիվությունը, մեր իշխանությունների սխալները։ Եթե այսօր հնարավոր է դեռ քիչ թե շատ տանելի լուծում, եթե այսպես շարունակենք, ներքին խռովություններ են, ամեն մարդ իրեն Հայաստանի հաջորդ նախագահ է զգում, սրանով ավելի բարդացնելու ենք, ավելի թուլանալու ենք, գնալով ավելի են մեծանալու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները մեզնից»,-ասել է առաջին նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել