Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ կարծում է, որ Արցախի հարցը, ըստ էության, լուծվել է:
«Կներեք, չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, ոչ թե էն առումով, որ լուծվել է, այլ Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում, չկա Հայաստանը, Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունը, տնտեսության վերականգնումը։
Բանալին ՌԴ ձեռքում էր մինչև այս պատերազմը, հիմա Ռուսաստանն ինքը էնքան խնդիրներ ունի, որ այդ բանալին կորցրել է։ Հիմա դուք Ռուսաստանից ինչ-որ ակնկալիք կարո՞ղ եք ունենալ, հիմա շատ վտանգավոր վիճակ է, այսպիսի վտանգավոր վիճակ չի եղել։ Գուցե կարելի է ասել, որ Կարիբյան ճգնաժամից հետո սա տասնապատիկ ավելի մեծ ճգնաժամ է»,-ասաց Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահի խոսքով՝ Ռուսաստանից ակնկալիքներ ունենալն այժմ անիմաստ է․ «Հիմա հազարապատիկ լրջանալու պահն է։ Մեզ եմ ասում․ մեր հասարակությանը, մեր իշխանություններին, մեր քաղաքական գործիչներին, մեր մտավորականությանը»։