Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից կարողանա ազատվել, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից․ սա միամտություն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը․ «Ով էլ գա նույնը, կամ գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

Նրա խոսքով՝ այժմ բանակցային պրոցեսից տեղյակ է միայն Նիկոլ Փաշինյանը և նրա մտերիմները, սակայն համոզված է՝ առաջարկվող բոլոր լուծումները մեզ համար վատն են լինելու։

«Ես տեսնում եմ խնդիր․ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Սա է մեր ակնկալիքը։ Դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է, ուրիշ ոչ ոք։ Ասեմ ավելին․ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը։ Որովհետև, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պիտի ասեն՝ դավաճան, թուրք։ Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին ձեռք ենք մեկնում, եթե մենք միասին ենք ընտրում քիչ ցավալի տարբերակը։ Այդ դեպքում մենք պատասխանատվություն ենք ստանձնում և ես պատրաստ եմ դրան»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա կոչ է արել թողնել կուսակցական և կարիերիստական մղումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել