Ցույց Թբիլիսիում՝ Իվանիշվիլիի և նրա ստեղծած համակարգի դեմ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի և նրա ստեղծած համակարգի դեմ «ბиძи на ხуй» խորագրով ցույց է անցկացվել:

Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge լրատվական կայքից։

Ցույցը կազմակերպել էր Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն է: Ցույցի անոնսում Ջափարիձեն Վրաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին հորդորել էր միանալ ակցիային:

Ըստ ցույցի կազմակերպչի, այս ակցիան այն մարդկանց համար է, որվքեր կարծում են, որ.

  • Իվանիշվիլիի իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ առնվազն վերջին երեք ընտրությունները կեղծվել են,
  • քանի դեռ գործող կառավարման համակարգը չի փոխվել՝ դեպի Եվրոպա և ՆԱՏՕ առաջընթաց չի լինի,
  • կառավարման այս համակարգը փոխելու հնարավորությունը, այսինքն՝ ապաօլիգարխացումը, կհայտնվի միայն ընտրություններում համակարգի ներկայիս առաջնորդ Իվանիշվիլիի պարտությունից հետո,
  • Իվանիշվիլիի պարտությունը հրատապ է, քանի որ՝ ա) Արևմուտքում Վրաստանի առջև բացված հնարավորությունների պատուհանը կարող է շուտով փակվել, և բ) երկիրը դատարկվում է քաղաքացիներից:

Որպես խնդրի լուծում ցույցի կազմակերպիչները նշում են, որ հնարավորինս արագ պետք է հասնել արտահերթ ընտրությունների:

«Արտահերթ ընտրությունների հասնելու ճանապարհը հզոր բողոքի շարժում ստեղծելն է, որը Իվանիշվիլիին կստիպի հետ կանգնել և արտահերթ ընտրություններ նշանակել։ Սա որևէ կուսակցության կամ շարժման հանդիպում չէ, դա անարդարությունից զայրացած մարդկանց հանդիպում է»,- նշել են կազմակերպիչները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել