Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար նախագահին կառաջարկվի Գրիգոր Հովհաննիսյանի  թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի

«2022 թվականի սեպտեմբերի 22-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի  թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Գրիգոր Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Աշխատանքային փորձ

1997 թվականին աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես զինվորական ոստիկանության քննիչ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

1999 թվականից մինչև 2008 թվականն Երևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, ապա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքները կարգավորող բաժնի դատախազ:

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում որպես ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի մարտի 5-ի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Այլ տեղեկություններ

1995 թվականից մինչև 1997 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։

    

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել