Դատավոր Արման Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրոյցում անդրադարձավ դատովոր Ալեքսանդր Ազարյանի հրաժարականի դիմումին:
«Իմ տեղեկություններով՝ պարոն Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ, այդ իսկ պատչառով իրեն բուժում էր անհրաժեշտ և դրա համար է դիմում ներկայացրել, այլ պատճառ ինձ հայտնի չէ»,-նշեց նա:
Դատավորն անդրադարձավ նաև այն հրապարակումներին, թե Արդարադատության նախարարը հավակնում է ստանձնել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:
«Եթե իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, ես լավ չեմ նայում: Եթե պետք է գա արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-նշեց նա:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունենում դատավորների ընդհանուր ժողով: