Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 24-ին, 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-ին ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 6-10 մ/վրկ, սեպտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել