Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը փոխքաղաքապետի ընտրության ժամանակ նկատեց, որ քաղաքում խնդիրների շարքում է նաև մարդկանց անվտանգության հարցը, քանի որ ուժեղ քամիների ժամանակ ծառեր են տապալվում, ինչը լուրջ վտանգներով է լի:
Նա նշեց, որ Տիգրան Ավինյանին հարց չունի պարզապես առիթից օգտվելով այդ դիտարկումն արեց:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, նշելով, որ ծառերը որոնք տապալվել են բավականին հին են:
«Այն ծառերը, որոնք աճում են քաղաքային միջավայրում իրենց կյանքը բավականին կարճ է, պետք է փոխարինում իրականացվի»,-նշեց Հրաչյա Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: