Տիգրան Ավինյանը՝ Երևանի փոխքաղաքապետ

Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հարցի քվեարկությանը մասնակցեց 46 ավագանու անդամ։

Փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանն նշանակվեց 44 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ։

Իր ելույթում նա նշեց, որ Երևանն առաջին հերթին մարդիկ են։ «Երևանը նաև այն մարդիկ են, որ հոգ են տանում քաղաքի համար․ առավոտյան, երբ դեռ շատերս քնած ենք, փողոցները կարգի են բերում քաղաքապետարանի՝ մաքրությունն ապահովող աշխատակիցները, Երևանն է կանաչապատումն ու բարեկարգումն ապահովող մասնագետները, ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, շտապօգնության վարորդներն ու բժիշկները, դաստիարակներն ու մանկավարժները։ Բոլոր նրանք, ովքեր իրենց բարեխիղճ աշխատանքով ապահովում են մեր քաղաքի բնականոն ընթացքը․․․»։

Փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանը համակարգելու է 5 ոլորտ․
1․ թաղապետարանների համակարգում,
2․ շինբարեկարգում,
3․ կանաչապատում,
4․ մշակույթ
5․ կառավարության հետ աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել