Արամ Նիկոյանը նշանակվել է  քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայության ընթացում փոխարինում է նրան, սեպտեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Արամ Համլետի Նիկոյանին նշանակել քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար»։

Նշենք, որ Արամ Նիկոյանը նախկինում զբաղեցրել է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել