Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Քիչ առաջ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմում կորուստներ չկան։