Կուտականի բնակիչներից ահազանգ ստացա, որ թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է․

«Գեղարքունիքի թերևս սահմանապահ դարձած Կուտական համայնքի բնակիչներից քիչ առաջ ստացա ահազանգ. թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել տեղի հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ Կուտական համայնքի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Այս պահին ընթանում է փոխհրաձգություն, զոհերի, վիրավորների մասին տեղեկություն առկա չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել