ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասի վաճառքը

Ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը (դրա մասը) վաճառել կամ այլ ձևով օտարել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն oգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված դեպքի): Ընկերության մասնակիցը, որը ցանկանում է վաճառել իր բաժնեմասը (դրա մասը), պարտավոր է այդ մասին գրավոր տեղյակ պահել ընկերությանը` նշելով գինն ու վաճառքի մյուս պայմանները: Ընկերությունն այդ մասին գրությամբ` պատվիրված նամակով կամ անձամբ հանձնելով, հայտնում է ընկերության մյուս մասնակիցներին:

Բաժնեմասի օտարումը պետք է իրականացվի պարզ գրավոր ձևով ձևակերպված պայմանագրով, եթե դրա նոտարական կարգով վավերացման պահանջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ:

Բաժնեմասի օտարման պայմանագրի սահմանված ձևը չպահպանելը բերում է նրա անվավերությանը:

Բաժնեմասը ձեռք բերողին փոխանցվում են ընկերության մասնակցի` մինչև բաժնեմասի օտարումը ծագած իրավունքները և պարտականությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել