Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր ուղարկեցին, որ մարդկանց զգուշացնեմ (Դուք չտարածեք! Սա օրինակ է, ինչ պետք է չտարածե՛ք)։
Այ ես ձեր ցավը տանեմ, «Ընկերուհի Աննայի ընկերոջ ընկերուհին» չի կարող լինել վստահելի աղբյուր»,-նշել է նա։
Մարտիրոսյանի խոսքով՝ նմանատիպ հաղորդագրությունները տարածում է ադրբեջանական կողմը՝ խուճապ առաջացնելու նպատակով․ «Չեմ ասում, որ էս գրողն է ադրբեջանցի, հանկարծ տենց շուռ չտաք բառերս։ Իրականում, հենց հիմա ադրբեջանցիք մարդկանց մեսենջերով նման բաներ են ուղարկում տարբեր տիպի դիվերսանտների մասին։ Օգտվում են հենց նրանից, որ մենք այ սենց փախած բաներ տարածում ենք»։
Փորձագետը հորդորում է ավելի ուշադիր ու զգոն լինել։ Գրառմանը կից Մարտիրոսյանը լուսանկար է հրապարակել։