2 քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում. ԱԻՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 18։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են «Պարզ լիճ» հանգստյան գոտուց դեպի Գոշավանք տանող անտառամիջյան հատվածում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դ․ Ք․-ին և Ա․ Ա․-ին «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերել և ուղեկցել են դեպի իրենց ավտոմեքենան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել