ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Սոցիալական պետության խնդիրն է հոգալ իր յուրաքանչյուր քաղաքացու մինիմալ կենսապայմանները:
Իսկ ովքե՞ր ունեն սոցիալական աջակցության իրավունք:
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի):
Օրենքը նախատեսում է սոցիալական ծառայությունների հետևյալ հիմնական տեսակները.
1) խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) վերականգնողական օգնության տրամադրումը.
3) դրամական օգնության տրամադրումը.
4) բնաիրային օգնության տրամադրումը.
5) ժամանակավոր օթևանի տրամադրումը.
6) խնամքի կազմակերպումը.
7) իրավաբանական օգնության տրամադրումը.
8) սոցիալական ծառայությունների՝ օրենքով չարգելված այլ տեսակներ:
Իրավաբան.net