Կառավարությունը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչեւ այդ ժամկետի ավարտը: Բյուջեի հաստատման առնչությամբկառավարությունը կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված կարգով կառավարությաննանվստահություն չի հայտնում, ապա պետական բյուջեն՝ կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:
Բյուջեի հաստատման առնչությամբ Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում նոր կառավարությունը բյուջեի նախագիծնԱզգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը հավանության արժանանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, որը քննարկվում եւ հաստատվում է սույն հոդվածովնախատեսված կարգով՝ երեսուն օրվա ընթացքում: