ՀՀ մաքսային սահմանը հատելիս անձինք հաճախ կարիք են ունենում որևէ մեկի օգնության, ով կօժանդակի իրենց մաքսային ձևակերպումների, սահմանով ապրանքների տեղափոխման հարցերը կազմակերպելու գործում: Այդպիսի օժանդակություն կարող են ցուցաբերել մաքսային միջնորդները:
Մաքսային միջնորդը (բրոքերը) մաքսայն ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության անձն է, որը գործում է ապրանքներ տեղափոխող անձանց հանձնարարությամբ` իր անունից:
Մաքսային միջնորդի (բրոքերի) և նրա կողմից ներկայացվող անձի հարաբերությունները կարգավորվում են օրենքով և նրանց միջև կնքված պայմանագրով:
Մաքսային միջնորդը (բրոքերը) իրավունք ունի իրականացնել մաքսայն ձևակերպման պահանջներից բխող բոլոր գործողությունները, ինչպես նաև այլ միջնորդական գործառնություններ, որոնք վերաբերում են մաքսայն գործին` իր կողմից ներկայացվող անձի հանձնարարականով և վերջինիս միջոցների հաշվին: