Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոռուպցիոն վարքագծի դրսևորման պատճառներից կարող է հանդիսանալ խաղը՝ որպես պահանջմունք:
Կոռուպցիան շատերի մոտ ասոցացվում է խաղի հետ: Խաղին մասնակցությունը պարգևում է բավանաչափ հաճույք, սակայն այն չի գիտակցվում իրենց կողմից որպես այդպիսին: Զարմանալի է, բայց կոռուպցիոն վարքագծի դրսևորման զգալի մասի դրդապատճառ հանդիսանում է հենց խաղային պահանջմունքների իրականացումը:
Նման պահանջմունքի առաջացման պատճառներից մեծամասամբ անավարտ մանկությունն է, երբ երեխան ինչ որ հանգամանքների՝ օրինակ աշխատելու պատճառով, թողնում է խաղը և անցնում կյանքի մյուս փուլերին:
Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած հոգեկան երևույթ, երբ անվարտ է մնում, մարդուն հետապնդում է ամենուր և միշտ՝ սպասելով նպաստավոր հանգամանքների ռեալիզացման համար, ուստի այդ ամենն իրականացվում է անգիտակցական մղումներով:
Հնարավոր է նաև նման պահանջմունք ունեցող պաշտոնատար անձիք չդրսևորեն կոռուպցիոն վարքագիծ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում վերջիններս կունենան շախմատ խաղալու հնարավորություն իրենց գրասենյակում:
Այս խնդրի օժանդակության է ծառայում ՀՀ Սահմանադրության մեջ որպես տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հիմնական խնդիր ամրագրված պետության հոգածությունը երեխայի համար անհոգ մանկություն ապահովելու և հովանավորելու վերաբերյալ:
Արդեն իսկ նման խնդիներ ունեցող մարդկանց համար հոգեբանական թրեյնինգները կօգնեն ենթագիտակցական այս մղումը վեր հանել գիտակցություն, իսկ գիտակցելով այն արդեն իսկ կհաղթահարվի: