Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։