Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2022 թվականի հոկտեմբերի 6-8-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի պատգամավոր Սելին ՀԵՄՄԵՆԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: