«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի՝ Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Չարենցի, Սայաթ-Նովայի, Գ.Նժդեհի և Լեռնագործների փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: