Ո՞վ է կատարում ՀՀ նախագահի պարտականությունները պաշտոնը թափուր մնալու պարագայում

Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, ՀՀ նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից ՀՀ նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։ Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, նշանակել վարչապետին, նշանակել և ազատել զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (բացառությամբ ռազմական դրության ժամանակ), օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաև իրականացնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 3, 8, 16, 17-րդ կետերում սահմանված լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել