Դիանա Քարազյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Դիանա Քարազյանի դիմումը`

1. Դիանա Վարդանի Քարազյանին 2022 թվականի սեպտեմբերի 19-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ31-Ղ1-2)։

2. Դիանա Վարդանի Քարազյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել