Կա հավանականություն, որ արվում է թշնամի պետության անգործ մնացած զավակների կողմից․ Սամվել Մարտիրոսյան

Շատ-շատերը այս քանի օրը ստանում են հեռախոսի վրա SMS-ներ «Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» վերականգնման համար հղումներով կամ կոդերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Առաջինը ասեմ, որ վտանգավոր բան չկա, զուտ անտեսեք ու բնականաբար ոչ ոքի չտաք, որ ձեր տեղը մուտք չգործեն։

Երկրորդը, թե ինչու է այսպես լինում։ Կա փաքր հավանականություն, որ հենց Ֆեյսբուքում տեխնիկական խնդիր կա, ու սիստեմը սխալմամբ է ուղարկում։

Կա ավելի մեծ հավանականություն, որ արվում է թշնամի պետության անգործ մնացած զավակների կողմից, ձեր նյարդերի վրա ազդելու համար։

Դե դուք էլ, արեք հակառակը, մի ազդվեք, զուտ անտեսեք։ Թող իրենց մատները ցավեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել