Հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում գտնվող սարում․ ԱԻՆ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 19։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում գտնվող սարում։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։13-ին, մարվել՝ 21։22-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել