Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»։