Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսակցել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: