ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Աննա Փիլոսյանի գործով որոշում կայացնելու

2022 թվականի սեպտեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին (այսուհետ՝ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 9-րդ հոդվածի 1-ին մասով, 301-րդ հոդվածի 1-ին մասով, 199-րդ հոդվածի 4-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ թիվ ԵԴ/6548/02/21 և թիվ ԵԴ/30249/02/21 քաղաքացիական գործերով համապատասխանաբար 12.07.2021 թվականին և 22.10.2021 թվականին Դատավորը կայացրել է պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին չհիմնավորված և չպատճառաբանված որոշումներ, նշված որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում չի ուղարկել կողմերին, թիվ ԵԴ/6548/02/21 քաղաքացիական գործով Դատավորի կողմից չի ապահովվել կողմերի պատշաճ ծանուցումը նշված որոշմամբ 17.08.2021 թվականին նշանակված դատական նիստի վերաբերյալ, որի պայմաններում, կատարված խախտումներն իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել