Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը․ Հրաչյա Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ, այս դժվարին ժամանկներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։ Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունը ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։ Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու` մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։

Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել