Iravaban.net-ը մայիսի 16-ին ստացել էր Դավիթաշեն գյուղի և Դավիթաշեն վարչական շրջանի (Մելքումով փողոց) մի խումբ բնակիչների նամակը «Երևան ջուր» ընկերության մասին:
Գործին ընթացք տալու համար այն հանձնել էինք Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն: Այսօր ստացել ենք «Երևան ջուր» ընկերության պատասխանը:
«Ի պատասխան Ձեր 22.05.2012թ. թիվ 102/12 գրության` հայտնում եմ, որ Մելիքումով փողոցում ջրամատակարարման ընդհատումների պատճառ է հանդիսացել բնակիչների կողմից ՀՀ կառավարության 22.01.2004թ. 130-Ն որոշմամաբ սահմանված «ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերին միանալու պայմանները» խախտելը և սխալ ջրագծից ինքնակամ միացումներ կատարելը: Խնդրի լուծման համար բնակիչները ընկերությունից պետք է ստանային տեխնիկական պայման և կառուցեին նոր ջրագծեր: Սակայն, նկատի ունենալով բնակիչների սոցիալական վիճակը, «Երևան ջուր» ընկերությունը որոշել է խնդիրը լուծել սեփական միջոցներով` ջրագծի վրա տեղադրելով ճնշման կարգավորիչ: Տեղադրման աշխատանքները նախատեսվում են կատարել այս հունիս ամսվա ընթացքում»,- հարգանքով «Երևան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյան: