Հարկային մարմինը հարկ վճարողների կողմից «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերացնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը ֆիզիկական անձանց հաշվառում, տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համար և հարկ վճարողի հաշվառման վկայական:
Հարկային մարմնում հարկ վճարողներին հաշվառման վերցնելուց և հարկ վճարողի հաշվառման համար տրամադրելուց հետո նրանց տրամադրվում է հաշվառման վկայական, որի ձևաթուղթը և դրանում պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հարկային մարմնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքների պահանջներին: Նմուշային ձևեր ներկայացնելու դեպքում ստուգվում է միայն լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:
Փաստաթղթերի ստուգումից հետո հարկ վճարողի հարկային հաշվառումը կասեցնելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը տրամադրում է հարկ վճարողի հաշվառման համարը, գրանցում է անհրաժեշտ տեղեկություններ հարկային հաշվառման ռեեստրում և հարկ վճարողին տրամադրում է հարկային հաշվառման վկայական:
Հարկային մարմինը հարկային հաշվառման վերցված յուրաքանչյուր հարկ վճարողի համար վարում է հարկային գործ: Հարկային գործում ընդգրկվող փաստաթղթերի ցանկը, հարկային գործերի վարման, օգտագործման և պահպանության կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը: