Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մի քանի ուղղություններով ռազմական սադրիչ և ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով, ցավոք, ունենք զոհեր և վիրավորներ։
Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում եմ ապաքինում: Ուժ ու կորով՝ մեր քաջարի զինվորականներին։
Միջազգային հանրությունն անհապաղ պետք է արձագանքի այս ակնառու փաստին՝ գործուն և վճռական միջոցներ ձեռնարկելով Ադրբեջանի հանցավոր գործողություններին համարժեք գնահատական տալու համար»,-նշվում է հայտարարության մեջ: