Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից․ այս մասին իր հայտարարության մեջ նշել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին: Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում:
Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,-նշել է նա։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ՀՀ ՊՆ-ի 11։00-ի դրությամբ հաստատված տեղեկության համաձան՝ հայկական կողմն ունի 49 զոհ: