Մեր ընտանիքի անդամներին էլ պիտի ասենք, հանուն հայրենիքի եթե մեզ հետ բան պատահի, դուք ոչ թե ողբացեք մեզ, այլ հպարտացեք մեզանով․ Փաշինյան

Մեր ուղերձը պետք է հստակ լինի, որ այո՝ մենք ուզում ենք խաղաղություն, մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև լինի, որն ապահովի մեր տարածաշրջանի ժողովուրդների խղաղա համակեցությունը․ այս մասին Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ, որ մենք մեր ընկալումը փոխենք այն առումով, որ՝ խոսելով պոտենցիալ զինվորների մասին, չխոսենք ուրիշների մասին, որովհետև ո՞վ է այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք։ Այդ ո՞վ է ասել, որ ուրիշը պետք է լինի այդ պոտենցիալ զինվորը։ Մենք մեր ընտանիքի անդամներին էլ պիտի ասենք, որ գիտեք ինչ, հանուն հայրենիքի եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք մեզ, այլ հպարտացեք մեզանով։ Ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ ովքեր ապրում են, այլ ընդհակառակը , դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Սեպտեմբերի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատված տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 49 զոհ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել