Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։ Նա ելույթով հանդես կգա՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։
«Լրատվությունից գիտեք արդեն, ու կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ ուղղությամբ՝ 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել և Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են պատասխան՝ Հայաստանի կողմից սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրել, որ այդ տեղեկատվությունը բացարձակապես կեղծ է, սուտ է և ընդհնարապես չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա։
Մանրամասները՝ ուղիղ եթերում
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։