Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին պետք է նիստ գումարեր։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված այսօրվա նիստը չեղարկվել է։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից։
_________
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։