Մայիսի 31- ին մի խումբ երեխաներ, իրենց վրա կրելով հարազատների նկարները, հավաքվել էին Արդարադատության նախարարության դիմաց որպես բողոքի ցույց ընդդեմ իրենց մայրերի ազատազրկման:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպության փոխանցմամբ` մարդու իրավունքների պաշտպան 13 կանայք համարվում են կենտրոնական Պնոմ Պենում գտնվող Բոունգ լճի տարածքից բռնի վտարման և սեփականության բռնագրավման դեմ բողոքի ցույց իրականացնող ոչ-ֆորմալ առաջնորդներ, որոնք անարդար դատավարության արդյունքում դատապարտվել էին ազատազրկման: Եվս երկու համայքների ղեկավարներ սպասում են դատավճռի:
«Քաղաքացիական իրավունքների պաշտպաններ» կազմակերպությունը կոչ է անում չեղյալ համարել դատարանի որոշումը և անվերապահորեն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպաններին: