Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեղ է հրապարկել՝ ներկայացնելով, թե որ հատվածներում է ադրբեջանական կողմը հրետակոծություն սկսել Հայաստանի սահմանների ուղղությամբ։

«Քարտեզի վրա կարմիր կետերով նշված են այն ուղղությունները, որով Ադրբեջանը վերջին ժամերին իրականացնում է ինտենսիվ հարվածները։ Սա ՀՀ սուվերեն տարածքն է։ Բայց ոչ մի միջազգային պայմանագիր ու սահման չի կանգնեցնելու թշնամիներին։

Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն տեսել մեր կողմից իրական հակահարված, այլ ոչ թե հերթական զիջումը։ Հակահարվածն է միակ փրկությունը։ Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։

Հիմա զիջենք միջանցքը, վաղն ուզելու են նոր տարածք։ Զիջենք այդ նոր տարածքը, պահանջելու են նոր։

Ու ամեն զիջածի հետ նոր պահանջին դիմադրելն արդեն անհնար է լինելու։

Չկա խաղաղության օրակարգ թշնամու մոտ։ Չկա և չի լինելու։ Սա պետք է հասկանալ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ուզում ոչ մեզ հետ ապրել, ոչ մեզ հետ առևտուր անել, ոչ մի բան չեն ուզում, բացի հայկական պետությունը ոչնչացնելուց։ Սա գիտական փաստ է։

Առանց բանակ ու հակահարվածի խաղաղությանը հավատալը նշանակում է մեզ ոչնչացնելու հրամանի տակ ստորագրել»,-նշել է թուրքագետը։

_________

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել