Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի (ծածկագիրը՝ 06-3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հայտարարությունից։
Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի (ծածկագիրը՝ 06-3-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով`
քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175932 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Հաշվետվությունների մշակում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 3 ,6, 8, 10, 37,38, 40, 48, 109, 110, 125, 131, 132, 141, 146, 147, 148, 149, 150, 151, 152, 154, 155, 157, 159, 168, 175)
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 12, 14, 18)
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 5, 6, 8, 9, 16, 21, 22, 25, 27)
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»
(Հոդվածներ՝ 4, 5, 6, 7, 9, 10, 12, 13, 14, 15, 16, 20)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
(հոդվածներ 2, 7, 14, 17, 23-26, 34, 37, 42-43)
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)
«Հանրային ծառայության մասին» օրենք
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր՝ 70, 71, 74, 94, 173-174, 224, 227, 245, 246, 247, 258)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է ՝16.09.2022թ.:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected], հեռ. 010515756