«Ամբիցիա, սոցիում, ստադիա, էսթետիկա․․․ Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում»․ Լեզվի կոմիտե

Ոմանց թվում է, թե հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր գործածելով իրենք «ժամանակակից» են դառնում, սակայն այդպես չէ։ Զարգացած պետություն ունենալու կարևոր նախապայմաններից է մեր մայրենի լեզուն ժամանակին համաքայլ պահելը։ 

Այս մասին հայտնում է Լեզվի կոմիտեն։

Ներկայացնում ենք օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։  

Օտար բառերի հայերեն համարժեքները փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/ 

  1. ադմիրալ – ծովակալ
  2. ամբիցիա – հավակնություն, նկրտում
  3. ամպլիտուդա – լայնույթ 
  4. անեմիա – սակավարյունություն
  5. անտիթեզ – հակադրույթ 
  6. ապոստրոֆ – ապաթարց
  7. ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար
  8. բիբլիոգրաֆիա – մատենագիտություն 
  9. գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա 
  10. դինաստիա – արքայատոհմ, հարստություն
  11. դուբլիկատ – կրկնօրինակ
  12. էթնոգրաֆիա – ազգագրություն
  13. էսթետիկա – գեղագիտություն
  14. էվֆեմիզմ – մեղմասություն
  15. էքսպլուատացիա – շահագործում
  16. էքստրասենս – պայծառատես
  17. լիմֆատիկ – ավշային
  18. լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ
  19. կարիկատուրա – ծաղրանկար
  20. կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն 
  21. մոզաիկա – խճանկար
  22. պանտոմիմա – մնջախաղ
  23. պաուզա – դադար 
  24. սանատորիա – առողջարան
  25. սոցիում  – հանրույթ 
  26. ստադիա – փուլ, շրջան
  27. ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում
  28. ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի)
  29. տելեսկոպ – աստղադիտակ
  30. տրագեդիա – ողբերգություն։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել