Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ արագությամբ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4, աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
