Երևանում հիշատակի տուրք է մատուցվել 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․

«Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։

Սեպտեմբերի 11-ի զոհերի և փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների հիշատակին տուրք մատուցելու նպատակով ԱՄՆ դեսպանության աշխատակիցներն իրենց հարազատների և ընկերների հետ երթով բարձրացան Երևանի կենտրոնի աստիճաններով՝ անցնելով Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակների կամ 110-հարկանի շենքի բարձրությանը համարժեք տարածք»։

Հիշեցնենք, որ 2001թ. այս օրը Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ մտավ որպես մեծագույն ողբերգության օր:

21 տարի առաջ ահաբեկչության հետևանքով Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու երկնաքերների փլատակների տակ զոհվեց շուրջ 3 հազ. մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել