Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Սեպտեմբերի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ալեքսանդր Ռ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 28-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 211-րդ և 435-րդ հոդվածների մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել