Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:
Ավինյանին քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում Ավինյանի կենսագրությունը։
Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երևանում։
Կրթություն
2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
2011թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստնալով մագիստրոսի կոչում:
2009թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։
2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
Աշխատանքային փորձ
2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։
2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությոինում, իրականացրել տեղադրում Քոնթուր Գլոբալ ընկերության համար(Որոտան ՀԷԿ-երի կասկադ)։
2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում, որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
2016թ․-ին Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
2018-ին նշանակվել էր ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի օգոստոսին նա հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։
ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։