Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ:

Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀԿ ուսանողական կազմակերպության ներկայացուցիչները:

Անմիջական միջավայրում նախագահ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականները շնորհակալություն են հայտնել կուսակցության նախագահին` անկեղծ զրույցի համար և վստահեցրել, որ պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու ունակություններն առավելագույնս ծառայեցնելու պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել