Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդերասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ուսումնական հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին։
«Հարգելի տնօրեններ, մանկավարժներ, վերջերս մեզ շատ հաճախ են հարց ուղղում այն մասին, թե դպրոցում մանկավարժական որ աշխատողը կարող է լինել դասղեկ։ Իրավական առումով այս մասով սահմանափակում չկա, բայց կարևոր է հասկանալ մեթոդական նպատակահարմարությունը։ Առաջիկա օրերին մենք համապատասխան մեթոդական առաջարկ կուղարկենք, սակայն մինչ դա կարևոր կլինի լսել ձեր կարծիքը, առաջարկները, դիտարկումները։ Ո՞վ կարող է իրականացնել դասղեկի գործառույթը, ո՞րն է ձեր փորձառությունը»,-նշել է նա։