Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական/քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական վարքագծի հիմքում կարելի է 2 հիմնական դրդապատճառ դիտարկել։
Առաջին, Հայաստանի հետ տարվող բանակցություններում ինչ-որ բան այնպես չի ընթանում, հնարավոր է՝ դա կապված է կոնկրետ գործընթացի տեմպերի հետ։
Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում՝ առավել կոշտացնելով տարբեր իրադրություններում գործադրվող միջոցառումները։
Երկու դեպքում էլ հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով»,-նշել է Տիգրան Աբրահամյանը։