ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել է․
«Նախօրեին Պոլիտեխնիկի ուսանողների հետ միասին մասնակցել եմ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «STARMUS» փառատոնին։ Երեկոյան այցելել եմ նաև փառատոնի գիտական ճամբար Ազատության հրապարակում։
Կարծում եմ` սա Հայաստանի և Երևանի համար շատ նշանավոր իրադարձություն է։ «STARMUS» միջազգային փառատոնը գիտության և արվեստի միախառնություն է, որի աջակցող գործընկերներից է հանդիսանում նաև Պոլիտեխնիկը։ Մեր 150 ուսանողներ մասնակցել են տարբեր դասախոսությունների, համերգների, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, ովքեր շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակներ են։
Շրջայցի ընթացքում զրուցել ենք ինչպես Հայաստան ժամանած միջազգային գիտնականների, այնպես էլ ուսանողների հետ` ի թիվս այլ հարցերի, քննարկելով նաև Պոլիտեխնիկի գիտակրթական զարգացման հեռանկարները»։

