Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ին և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 10-ի, 11-ի և 14-ի ցերեկը, առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ:
Սեպտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
